Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի

Դեկտեմբեր 10,2019 12:36

Դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և առաջին անգամ Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի
Երևան, 10-ը դեկտեմբերի, 2019թ։ Դեկտեմբերի 11-ին, ժամը 11։00-13։00-ն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) մեծ դահլիճում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և առաջին անգամ երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար յուրաքանչյուր երեխա առանձին անհատ ու պատմություն է, որոնցից յուրաքանչյուրն էլ կարևոր են։ Մենք բավականին ջանք ու միջոց ենք ներդրել, որպեսզի յուրաքանչյուր երեխա հնարավորինս լավ մանկություն և իր ողջ ներուժն իրացնելու արդար ու հավասար հնարավորություններ ունենա: Վերջին 25 տարիներին բավականին ձեռքբերումներ ու հաջողություններ ենք գրանցել այդ գործում։ Սակայն դեռ շատ երեխաների պատմությունների նախաբանը այնքան էլ ուրախացնող չէ, իսկ ավարտն այնքան էլ ոգեշնչող ու արդարացի չի լինում։ Եթե կարողանանք փոխել պատմության սկիզբը, կարող
ենք փոխել ամբողջ պատմությունը։

Հենց այդ նպատակով հաջորդ 25-ամյակում մենք նոր գործելաոճ ենք որդեգրում։ Մենք ընդլայնելու ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքն ու գործընկերների ցանկը, Հայաստանի երեխաների կյանքը սկսելու ենք փոխել նաև մեր այն դոնորների շնորհիվ, ում համար երեխաներն ամենակարևորն են:

Յուրաքանչյուր երեխայի մանկություն-պատմությունը բարի հեքիաթ դարձնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջին անգամ Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի՝ իր ջանքերը միավորելով սիրված մանկագիր, բազմաթիվ մանկական հեքիաթների հեղինակ տիկին Նունե Սարգսյանի հետ:

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունենալիք միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, բիզնես համայնքի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկա և նախկին աշխատակիցներ և Բարի կամքի դեսպան Մաքսիմ Վենգերովը։

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031