Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ORSIS-ը հանվել է Հայաստանի մատակարարների սև ցուցակից

Դեկտեմբեր 10,2019 12:10

Ռուսական ORSIS սպառազինություն արտադրող ընկերությունը դատարանի որոշմամբ հանվել է Հայաստանի մատակարարների սև ցուցակից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է դատարանում ձեռնարկության շահերը պաշտպանող Ալեքսանդր Սիրունյանը:

ORSIS-ը սև ցուցակում էր հայտնվել այն բանից հետո, երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չեղարկեց մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման տենդերը, որին մասնակցում էր այդ ընկերությունը:

Այդ գործով հարուցվել էր քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով («ծառայության նկատմամբ անփութություն»), որն այս պահին քննում է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է մեր միջնորդությունը և կասեցրել Հայաստանի ֆինանսների նախարարության որոշումը՝ ORSIS-ը ներառելու պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող սուբյեկտների սև ցուցակում»,- ասել է Սիրունյանը:

Նա նշել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցել տենդերներին և մատակարարումներ իրականացնել Հայաստանի ուժային կառույցներին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031