Լրահոս
Օրվա լրահոսը

«Եհովայի վկա» հայցվորներին Հայաստանը, ըստ ՄԻԵԴ որոշման՝ պետք է վճարի ընդհանուր առմամբ 242,000 եվրո

Դեկտեմբեր 10,2019 12:01

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Աղայանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, որով Հայաստանին պարտավորեցվել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242 հազար եվրո:

Գործը վերաբերում է Սերգեյ Աղայանի ու ևս 21 հայտատուների բողոքին, որոնք Եհովայի վկաներ են և 2012թ. դատապարտվել էին՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեքամսյա ժամկետում հայտատուներից յուրաքանչյուրին վճարել 10 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 1000-ական եվրո (պահանջվող 2000 եվրոյի փոխարեն)՝ որպես դատական և այլ ծախսերի փոխհատուցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031