Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԴ-ի այսօրվա կազմը թույլ չի տալիս, որ այդ չարաբաստիկ կոնվենցիան ի կատար ածվի». Գեւորգ Պետրոսյան

Դեկտեմբեր 10,2019 11:59

«Ո՞վ չի հասկանում, որ թոշակի ուղարկելն իրականում կամավոր չէ: Ամբողջ պետական մեքենան լծվել է այդ գործին, եթե կամավոր է, թող իրենք ընտրեն»,-ԱԺ-ում այսօր Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի «ուղարկող» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչու է թիրախավորվել հենց ՍԴ-ն. «Թող այս գայթակղիչ առաջարկը վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների դատավորներին էլ ներկայացվի, չէ՞ որ նրանք էլ են նշանակվել նախկին իշխանության օրոք: Ինչի նրանք լիակատար վստահություն են վայելո՞ւմ: Մարզպետերին էլ նույնն առաջարկեք»:

Գեւորգ Պետրոսյանը հարցադրում արեց. «Հարկատուներին հարցրե՞լ եք՝ համաձա՞յն են, որ ՍԴ դատավորներին ամսական այդքան թոշակ տան: Վստահ եմ, որ ոչ: Սա անձանց դեմ է ուղղված, որովհետեւ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, միջազգային պայմանագրեր վավերացնել, այդ թվում՝ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան: ՍԴ-ի այսօրվա կազմը թույլ չի տալիս, որ այդ կոնվենցիան ի կատար ածվի: Ինքնահռչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանն է ճգնաժամը…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031