Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հակոբյան. «Մենք ճնշումների չենք ենթարկում որեւէ մեկին, մենք չենք միջամտում որեւէ կուսակցության աշխատանքներին». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 10,2019 11:45

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են քաղաքական ճնշումներ սկսել գործադրել ընդդիմադիր ուժերի վրա։

– Որեւէ քաղաքական ճնշում չկա. ո՞վ է տեսել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Կարծում եմ, որ որեւէ մեկը նման բան նկատած չի լինի, որեւէ մեկը չի կարող ասել, որ ինչ-որ անակնկալ ստուգումներ են սկսել իրականացվել։

– Բայց, կարծես թե, ՀՅԴ-ի վրա էլ իշխանությունները ճնշումներ սկսեցին գործադրել, երբ վերջիններս համարձակվեցին պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

– «Դաշնակցությանն» արդեն ճնշել վերջացրել է մեր ժողովուրդը, իշխանությունն էլ ո՞ւր ճնշի, տեղով ճնշված է։ Ես նման տեղեկություն չունեմ, որ իշխանությունները ճնշում են ՀՅԴ-ականներին։ Ու ասում են, թե իշխանությունները փորձում են ինչ-որ քաղաքական ուժերի ճնշել, բայց Դուք երբեւէ տեսե՞լ եք՝ ճնշենք մենք։ ՀՀԿ-ն էլ է ասում, որ ճնշում ենք, ինչո՞վ ենք ճնշում։ Մենք 100-ամյա կուսակցությունների ու մյուսների աշխատանքներին չենք միջամտում, ճնշումների չենք ենթարկում, մենք ունենք մեր աշխատանքային քարտեզը, մենք աշխատում ենք։ Ասեմ՝ իմանաք, որ շատ վաղուց կար այն խոսակցությունը, որ ՀՅԴ-ի ներսում կար այդ թեւերի բաժանումը, ու միգուցե դրա հետեւանքն է եղել այն, ինչի մասին հայտարարել են։ Դա բերել կապել իշխանությունների հետ, ասել, որ դրան միջամտել ենք մենք, կազմակերպել են իշխանությունները, հավատացե՛ք, անլուրջ է։

Իրենք իրենց ներսում հասկացան, որ պետք չի պահանջել նախարարի հրաժարական, իրենք իրենց ներսում խնդիր ունեն, հավատացե՛ք, որ նման բաներին իշխանությունները չեն կարող միջամտել։ Մենք ճնշումների չենք ենթարկում որեւէ մեկին, մենք չենք միջամտում որեւէ քաղաքական կուսակցության աշխատանքներին։ Մենք ունենք մեր գործառույթները, որոնք կատարում ենք։ Հավատացեք։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031