Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. 1991թ. այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը միասնականորեն «Այո´» ասաց անկախությանը

Դեկտեմբեր 10,2019 10:26

Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի′ հայրենակիցներ,

«Հանուն Արցախի» համազգային շարժմանը միացած կազմակերպությունների, անձանց և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

Դեկտեմբերի 10-ը մեր ազատագրական պայքարի ճանապարհին դարձավ ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին:

Հետաքրքիր մի զուգադիպությամբ Արցախի ժողովուրդը բախտորոշ համաժողովրդական քվեարկությունները երկու անգամ կազմակերպել է հենց դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991թ. այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը միասնականորեն «Այո´» ասաց անկախությանը: 2006 թ. այս օրն էլ հայկական Արցախ պետությունը հանրաքվեով Սահմանադրություն ընդունեց:

Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշները, ունի պետականությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները: Արցախն այսօր առավել կայացած  պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը:

Մեզանից  ամեն ոք պետք է գնահատի իր սեփական անկախությունը, բոլորի անկախության զգացողության համագումարն էլ կապահովի երկրի անկախությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ՝ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031