Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ, դաշնակցական Գևորգ Ալեքյանին կալանավորելու քննիչի ներկայացրած պահանջը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով` 11 դրվագ` տարբեր չափերի կաշառք ստանալու փաստով:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քննիչի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ