Իսրայելի Էյլաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է տղաների եւ աղջիկների բավականին պատկառելի կազմով:
Մինչեւ այսօր մեր մարզիկներից մրցահարթակ մտել է հինգը, որից չորսը տեղ է զբաղեցրել պատվո պատվանդանին: Չեմպիոնի կոչում նվաճել է ավագ պատանիների տարիքային խմբի 49 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը: Արծաթե մեդալի արժանացել են Գարիկ Ոսկանյանը, Ռաֆիկ Մինասյանը, աղջիկներից՝ Ալեսանդրա Գրիգորյանը: U 17 տարիքային խմբում Արա Պողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Անդրանիկ Պապեյանը ճանաչվել է 4-րդը:
Այսօր Հայաստանի պատանիների հավաքականից պայքարի մեջ ներգրավվելու էր միայն U 15 տարիքային խումբը ներկայացնող 59 կգ քաշային Անուշ Արշակյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ