Քիչ առաջ Գյումրիում բերման են ենթարկել գործարար Գագիկ Ուզունյանին` Շեկոյին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու հետ կապված ծեծկռտուք էր տեղի ունեցել. Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրառում էր կատարել` նշելով, որ իր ընկերոջը Անի թաղամասում գտնվող Ջավախք խանութի դիմաց ծեծել են, նրա միջոցով սպառնացել իրեն: Պատճառը եղել էր Կարեն Սարուխանյանի` Ռոբերտ Քոչարյանի կողմից ծաղկեպսակ ուղարկելու առթիվ հնչեցրած քննադատությունը: Պատգամավորը դիմել էր ոստիկանություն: Կարեն Սարուխանյանը նշել էր, որ միջադեպի մասնակիցներից մեկը Շեկոն է:
Քիչ առաջ Շեկոյի ընկերը` Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրի մտնելիս ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է իր մեքենան, նրա բառերով ասած` հարձակվել են իր մեքենայի վրա ու քաղաքացիական հագուստով անձինք` առանց բացատրության, ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Շեկոյին:
Մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեն` ուր են տարել նրան:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ