«Տեսել եմ եւ ուսումնասիրել՝ փորձը ցույց է տալիս, որ այս կերպ ծխողների քանակը պակասում է: Չգիտեմ՝ տարեկան քանի՞ տոկոսով, բայց անգամ, եթե մեկ տոկոս լինի, մենք օր առաջ պետք է դրա մասին մտածենք եւ հնարավորինս արագ լուծումը տանք»,-հանրային փակ եւ կիսափակ տարածքներում ծխելն արգելող օրինագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է հնարավոր տնտեսական վնասի մասին պատգամավորների մտահոգությանը, Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց. «Պետք է գումար հատկացնենք, որ մարդիկ առհասարակ թարգեն ծխելը: Դեռ ավել գումար պետք է տանք, որ մարդիկ չծխեն: Գիտեմ՝ ամենայն հավանականությամբ, ծխողները հիմա ինձ ատում են, բայց մենք պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ն լինի անծուխ՝ 5, 10 տարի հետո»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Մարդկանց առողջության մասին ե՞ք մտածում ու գումար ունե՞ք: Օր առաջ Սկսեք Ալավերդի եւ Ախթալա ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ամբողջական համայնքների վերաբնակեցման անհետաձգելի գործը.
https://ecolur.org/hy/news/mining/—-/11872/