Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, հրապարակել է զեկույց, որում վերլուծված է Հայաստանին ավելի վաղ արված առաջարկությունների կատարման գործընթացը՝ պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ: Զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ առաջարկությունների կատարման մակարդակը «ընդհանուր առմամբ անբավարար է»:
GRECO-ն հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրել է մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը հաշվետվություն ներկայացնել առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Զեկույցի հեղինակները նաև ողջունել են բազմաթիվ անդամ-պետությունների, այդ թվում Հայաստանի կողմից 2018-2019թթ. ցուցաբերված աջակցության համար
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ