Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկալի դատավորներ չունենք». Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ

Դեկտեմբեր 09,2019 19:55

Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի պնդումը, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը ջուր է եւ դատաքննության ընթացքում իրենք կջախջախեն մեղադրանքը, գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համարում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ: Այս մասին այսօր դատախազն ասաց լրագրողների հետ զրույցում: «Կլինի դատական քննություն, կտեսնենք՝ ինչն է ջուր»,-հավելեց նա:

Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի՝ այսօր կայացրած ինքնաբացարկի որոշմանը, դատավորը պնդեց՝իրենց միջնորդության հիմքում դատավորի անկողմնակալության գնահատման օբյեկտիվ մոտեցումն է դրված. «Խոսքը գնում էր այն մասին, որ վարույթի շարունակվելու պարագայում կայացվող դատական ակտը կարող էր չընկալվել որպես օբյեկտիվ որոշում: Մենք չենք փաստարկել, թե իրականում Պապոյանը մասնակցել է Դավիթ Գրիգորյանի որոշման կայացմանը, բայց այդ հանգամանքը ենթակա է քննության, եւ այդ պարագայում Պապոյանը, մեր կարծիքով, չէր կարող քննել սույն գործը, եւ նա կիսեց մեր կարծիքը»:

Դատախազն առայժմ ձեռնպահ է մնում կարծիք հայտնել՝ մյուս երկու դատավորների՝ Ալեքսանդր Ազարյանի եւ Վազգեն Ռշտունու կողմից գործի քննությունը եւս անընդունելի կհամարեն, թե ոչ, քանի որ հայտնի ֆեյսբուքյան գրառման մեջ, որպես Դավիթ Գրիգորյանի որոշումը գրած դատավորներ շոշափվում էր նաեւ նրանց անունը: «Երբ կմակագրվի, մենք յուրաքանչյուր դեպքում կգնահատենք՝ հնարավոր համարում ենք այդ դատավորի կողմից գործի քննությունը թե ոչ»,- ասաց նա:

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերվող հարցին էլ, դատախազը ասաց, որ միջազգային չափանիշների համաձայն, նախկինում խափանման միջոցի հարցով վարույթ իրականացրած լինելը չի բացառում տվյալ դատավորի կողմից նույն անձի վերաբերյալ նոր միջնորդության քննարկումը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մտահոգություն էին հայտնել՝ գուցե Վերաքննիչ դատարանի բոլոր դատավորների կողմից սույն բողոքի քննության անհնարինություն ստեղծվի: Դատախազը հակադարձում է. «Նման դեպքերը օրենսդրորեն կարգավորված են: Եթե չկա դատավոր, ով կքննի ինչ-որ բողոք, ապա ըստ օրենքի՝ դատավորը, ում մակագրված է, կարող է ինքնաբացարկ չհայտնել, բայց, քանի որ ձեր հարցի հիմքում տեսնում եմ այդ սադրանքի մոտեցումը, դա չի կարող լինել, նույնիսկ անտրամաբանական եմ համարում, որ ամիսներ առաջ կազմակերպված հրապարակում լինի, որ ինչ-որ դատավորի մակագրվելու դեպքում ինքնաբացարկի հիմքեր լինեն: Մենք այդպիսի վարքագիծ չունենք, այդպիսի բաներով չենք զբաղվում, որեւէ դատավորի վարույթից հեռացնելու սկզբունքային մոտեցում չունենք, ցանկալի դատավորներ չունենք, յուրաքանչյուր դեպքում, ինչպես պաշտպանության կողմը, քննարկում ենք դատավորի կողմից գործի քննությունը հնարավոր է թե ոչ եւ իրացնում ենք մեր դատավարական լիազորությունները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031