Հակադոպինգային համաշխարհային ծառայության՝ ՎԱԴԱ, մամուլի ծառայությունը գրում է, թե քվեարկությամբ միաձայն Ռուսաստանի Դաշնությունը չորս տարով զրկվում է իր դրոշի տակ ՄՕԿ-ի հովանու ներքո կազմակերպվող միջազգային մրցումներին, այդ թվում՝ օլիմպիական խաղերին եւ աշխարհի առաջնություններին: Այսինքն, ռուս մարզիկները կարող են հանդես գալ չեզոք երկրի համազգեստով եւ առանձ երկրի օրհներգի:
Այդպիսի որոշում կայացնելու համար հիմք հանդիսացել է Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով փորձ է արվել փոփոխել եւ կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ