Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մխիթար Պապոյանի ինքնաբացարկն «աննախադեպ ճնշման» հետեւանք է. Արամ Օրբելյան

Դեկտեմբեր 09,2019 18:50

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը պայմանավորում է դատական համակարգի վրա առկա «աննախադեպ ճնշման» հետ։ Այսօր այդ մասին Արամ Օրբելյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի միջնորդությունն ընդունելուց հետո:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամը գտնում է, որ դատարանում ներկայացված փաստարկները չէին կարող հիմք դառնալ նման որոշման համար։ Ավելի առարկայական, դատավորի որոշման մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կխոսեն որոշումը ստանալուց հետո, բայց, Արամ Օրբելյանի կարծիքով, դատարանը պետք է դիտարկեր միայն այն, ինչ ներկայացվել էր դատարանում. «Իսկ դա բավարար չէ ինքնաբացարկի համար։ Հակառակ դեպքում, եթե դատարանը ղեկավարվել է լրացուցիչ տեղեկատվությամբ, ինքնաբացարկը պետք է վերցներ դիտարկման փուլում»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այս պահին ձեռնպահ է մնում դատավոր Մխիթար Պապոյանի գործողությունները գնահատելուց, բայց դատավորի որոշմանը ծանոթանալուց հետո կնախաձեռնվի դատավորին կարգապահական պատասխանատվության կանչելու գործընթաց. «Բայց միտումն ակնհայտ է. դատավորները կանգնած են ընտրության առջեւ՝ կամ որոշում կայացնել, որը չպետք է ընդունեն խղճով, կամ ռիսկի դիմեն։ Ընտրությունը վատի ու ամենավատի միջեւ է: Ես չեմ պնդում, որ Պապոյանին զանգահարել են կամ ցուցում տվել, որովհետեւ եթե նման տվյալներ ունենայի, կդիմեի համապատասխան գերատեսչություն։ Եվ զանգերի կարիք էլ չէր լինի։ Բանաձեւն այսպիսին է. ցանկացած դատավոր, որը գոնե ինչ-որ չափով բավարարում է Քոչարյանի պահանջը, ինքնաբերաբար դառնում է «ոչ օբյեկտիվ»:

Հիշեցնելով, որ ինքնաբացարկի միջնորդության պատճառը ԱԱԾ-ում դիտարկվող զրպարտության գործն է Ֆեյսբուքի ոմն օգտատեր Արտակ Գալստյանի կողմից, իսկ գործը հարուցվել է հենց Մխիթար Պապոյանի հայտարարության հիման վրա, Արամ Օրբելյանն ասաց. «Այսինքն, յուրաքանչյուրը, ում դուր չի գա որոշումը, կարող է կազմակերպել նման մի բան, զրպարտչական բնույթի հոդված կամ հրապարակում։ Եվ կամ կհերքեն այն, ու կստեղծվի օբյեկտիվության «կասկած», կամ չեն հերքի, եւ կասկածը կամրապնդվի»։

Արամ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանում, դատական համակարգի վրա, «աննախադեպ ճնշում» է իրականացվում. «Չեմ կարող գնահատել առանձին դեպքերը նախորդ տարիներին, բայց նման ճնշում համակարգի վրա առհասարակ տեղի չի ունեցել»։

Իր ասածին իբրեւ հիմնավորում, Արամ Օրբելյանն, օրինակ է բերում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի փաստարկները, որը հայտարարում էր Մխիթար Պապոյանի ոչ օբյեկտիվության մասին այն հիմքով, քանի որ վերջինս ընկերություն է անում դատավոր Ալեքսան Ազարյանի հետ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031