Երեկ` դեկտեմբերի 8֊ին ԱՄՈՒԼՍԱՐԻ պոստեր էին այցելել Վայոց Ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։
Հանդիպման ժամանակ պարոն Գրիգորյանը առաջարկել է, որպեսզի թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի ԱՄՈՒԼՍԱՐ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք մերժել ենք առաջարկը հիմնավորելով, որ նախ անցյալ տարի կատարված ձմեռացումից հետո այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել և այնպես չի, որ փաթեթավորված սարքավորումները պիտի վերափաթեթավորվեն։
Բացի դա ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածք ցանկացած մուտք վնասում է պայքարին` էլ ավելի երկարաձգելով այն։
Խոսակցությունը անցել է քաղաքակիրթ և համերաշխ մթնոլորտում։
Կարդացեք նաև
Այսօր` դեկտեմբերի 9-ին մեզ հետ կապ է հաստատել Ջերմուկի ոստիկանապետ Ա. Խաչատրյանը և փոխանցել, որ նախնական տվյալներով ՀՀ փոխոստիկանապետերը, Վայոց Ձորի մարզպետը և էլի պաշտոնատար անձինք ժամը 15:00 ցանկանում են հանդիպել Ջերմուկի Գրանդ Ռեզորթ հյուրանոցում։
Հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ չունենք, ուստի մանրամասներ կհրապարակենք հանդիպումից հետո։
Անկախ բոլոր հանդիպումներից ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ