Այսօր Aravot.am-ը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն օգտագործում են իրենց լծակները դատավորների վրա ազդեցություն ունենալու համար, դա զուտ քաղաքակա՞ն հայտարարություն է, թե՞ դուք էլ եք նկատում նման ազդեցություն եւ ճնշում դատավորների վրա՝ նախկին իշխանությունների կողմից:
Նախարարը պատասխանեց. «Բնականաբար, նման մտահոգություններ, նման կարծիքներ կարող են լինել, որովհետեւ այն ազդեցությունը, որը նախկինում ունեցել է գործադիր իշխանությունը դատական համակարգի ձեւավորման վրա եւ այն համակարգը, որը ձեւավորվել է, բազմաթիվ նման եզրահանգումներ եւ պնդումներ անելու տեղիք է տալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ