Ոստիկանությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` անհատ ձեռնարկատերի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել է մեծ քանակի ապօրինի փայտանյութ։
Մասնավորապես հայտնաբերվել են տարբեր տեսակի սղոցներ, անկողահատ և կողահատ, տարբեր երկարության ու լայնության ընկուզենու, հաճարենու, սոսիի տախտակներ, վառելափայտ և սղոցման թափոն։ Արտադրամասի դիմաց կայանված «Գազելում» հայտնեբերվել են տարբեր տեսակի ծառերի տարբեր չափերի տախտակներ։
Արտադրամասի սեփականատերը հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն