Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործը կմակագրվի այլ դատավորի

Դեկտեմբեր 09,2019 17:06

ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Միջնորդությունը, հիշեցնենք, ներկայացրել էր մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին, կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման բողոքի քննության ժամանակ, դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Միջնորդությանը միացել էին նաեւ տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները:

Ինքնաբացարկի հիմքն այն էր, որ գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը եւ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանն ընկերներ են եւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն էլ, ըստ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակման՝ միասին են գրել: ԱԱԾ-ում էլ այս առիթով քրեական գործ կա հարուցված եւ նման հրապարակումների իսկությունը դեռ պետք է պարզվի:

Մեղադրող կողմը եւ միջնորդությանը միացած կողմերը գտնում են, որ այս դատավորները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեն ուղղորդված համակրանք:

Գործը կմակագրվի այլ դատավորի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031