Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունու և Սևանի բժշկական կենտրոնների ղեկավարները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Դեկտեմբեր 09,2019 16:59

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները՝ 2019 թ․ նոյեմբերի 4-20-ը ընկած ժամանակահատվածում, ստուգումներ են իրականացրել «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ և «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերություններում։

Ստուգման արդյունքում «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ և «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ մի շարք թերություններ և խախտումներ։

Երկու բժշկական հաստատությունների տարբեր մասնաշենքերում մոնտաժված չեն եղել հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցերը, հաստատություններն ապահովված չեն եղել արտաքին հրդեհաշիջման համար 1 հրշեջ հիդրանտով կամ հակահրդեհային ջրավազանով, ինչպես նաև ապահովված չեն եղել համապատասխան քանակի սկզբնական հրդեհաշիջման միջոցներով՝ կրակմարիչներով։

Մարտունու բժշկական կենտրոնում հայտնաբերվել է, որ կենտրոնի մասնաշենքերի փայտյա կառուցատարրերը մշակված չեն եղել հրակայուն լուծույթով և տանիքների պարագծով տեղակայված չեն եղել մետաղական ճաղաշարեր, ինչպես նաև կենտրոնի արխիվային պահեստների յուրաքանչյուր բաժանմունք ապահովված չի եղել առանձին արտազտիչ օդափոխությամբ։ Գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար չեն օգտագործվել ստանդարտ սարքեր և մոնտաժված չեն եղել հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցեր և մասնաշենքում մոնտաժված չի եղել հրդեհն ազդարարող ձայնային ինքնաշխատ համակարգով։

Սևանի բժշկական կենտրոնում հայտնաբերվել են, որ Էլ. տնտեսությունը մոնտաժված է ԷՏ կանոնների խախտումներով, ինչպես նաև կենտրոնի առաջին մասնաշենքի տարհանման ելքի դուռը բացվում է շարժման ուղղությամբ՝ դրսից դեպի ներս։

Տեխնիկական և հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ և «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերությունների ղեկավարների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացվել որոշումներ՝  վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Վերջիններս հրավիրվել են Գեղարքունիքի տարածքային բաժին՝ վարչական գործով լսումների և նրանց տրվել են կարգադրագրեր՝ նշված խախտումները ողջամիտ ժամկետներում շտկելու և վերացնելու ուղղությամբ:

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031