ՀՅԴ Հայաստանի երիտասարդական մարմնի անդամների ժպիտն է առաջացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալու: Հիշեցնենք, նման հայտարարություն վարչապետն արեց՝ անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ բողոքի ցույցերին: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր, որ նախարարի հրաժարական պահանջելը չի կարող լինել զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժի քմահաճույք:
«Համաշխարհային, ինչպես նաև Հայաստանի պատմության մեջ այնպիսի պաշտոնյաներ են հրաժարական տվել, որ որևէ մեկը չէր պատկերացնում, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, լրագրողների դիտարկումներին այսպես արձագանքեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ եթե Հանրային հեռուստաընկերության եթերը մեկ օր ամբողջությամբ տրամադրվում է այդ զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի հակաքարոզչությանը, ապա ինքը դժվարանում է պատկերացնել, թե մեծ ազդեցություն ունեցող քաղաքական ուժի հետ ինչպես կվարվեն:
ԿԳՄՍ շենքի դիմաց ՀՅԴ-ական երիտասարդների վերջին ցույցի ժամանակ, ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի պատասխանատվությունն, ըստ բանախոսի, մնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վրա, որը երիտասարդների հետ չեկավ հանդիպման։ Սակայն, Քրիստինե Վարդանյանի հավաստմամբ, իրենք հուսահատված չեն, վստահ են, որ հասնելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականին եւ առաջիկա շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերը կվերսկսեն:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառներից էին նաեւ նախարարության կողմից «Հուզանք ու Զանգ» ներկայացման ֆինանսավորումը եւ պետության կողմից «Մել» ֆիլմի համաֆինանսավորումը:
Կարդացեք նաև
«Մենք հասկանում ենք, որ տարբեր եվրոպական կազմակերպություններ շահագրգռված են մեզ ֆինանսավորել տարբեր թեմաներով․ պետք է հստակեցնել՝ արդյո՞ք դա առաջնահերթություն է մեզ համար, թե՞ ոչ: Եվ այս հարցերը հնչեցնողներն ուղղակի պիտակավորվեցին որպես հետադեմներ, իսկ ԿԳՄՍ նախարարի դիրքորոշումն այն էր, որ իրենք պետք է կրթեն մեզ նման հետադեմներին»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ