Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալի դաժանությունները պետք չէ մոռանալ: Մենք պարտավորություն ունենք մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհերի հիշատակի առջև. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ

Դեկտեմբեր 09,2019 16:19

ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա կապակցությամբ

Դեկտեմբերի 9-ին Եվրոպական միությունը ոգեկոչում է պատմության ողջ ընթացքում և ամբողջ աշխարհում կատարված ցեղասպանությունների  զոհերի հիշատակը:

Անցյալի դաժանությունները պետք չէ մոռանալ: Մենք ունենք պարտավորություն մարդկության դեմ կատարված նման հանցագործությունների զոհերի հիշատակի առջև: Պարտավորություն ունենք ինքներս մեր նկատմամբ, ավելի լավ ապագա կերտել կարող ենք եթե գիտակցենք անցյալի մութ օրերը: Մենք բարոյական պարտավորություն ունենք մարդկության հանդեպ:

Ցեղասպանությունը տեղի չի ունենում մեկ օրում. այն գործընթաց է: Միշտ կան նախազգուշացնող նշաններ: Մենք պետք է անմիջապես արձագանքենք այդ նշանները նկատելիս: Անհրաժեշտ է ամենայն վճռականությամբ պայքարել ահագնացող ազգայնականության, օտարատյացության, մարդկանց ռասսայական և էթնիկ տարանջատման դեմ:

Արդյունավետ իրավական մեխանիզմների և քաղաքականությունների մշակումը բոլոր մակարդակներում, ինչպես նաև՝ նախնական նախազգուշացնող նշանների հայտնաբերման և դրանց վերացման համար պատասխանատու կառույցների ստեղծումը՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ առաջին քայլերն են։

«Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման» միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, որը նշվում է ամեն տարի։

Կոնվենցիան պետությունների կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրավական հիմքն է: Այժմ այն ​​ունի 152 մասնակից-անդամ, ներառյալ ԵՄ անդամ բոլոր երկրները: Այն համընդհանուր հասանելիություն ունի։  Միայն վերջին տասներկու ամիսների ընթացքում Կոնվենցիային միացել են 3 երկիր՝ Դոմինիկան, Մավրիկիոսի Հանրապետությունը և Թուրքմենստանը:

Կոնվենցիայի վավերացմամբ պետությունները ստանձնում  են պատասխանատվություն իրենց ժողովուրդների նկատմամբ և արտահայտում իրենց հարգանքն այդ սարսափելի հանցագործության զոհերի նկատմամբ:

Պաշտպանելու պատասխանատվությունը, ինչպես նաև ցեղասպանության և դաժան հանցագործությունների կանխարգելումը Եվրոպական  միության արտաքին և անվտանգության հարցերով քաղաքականության բաղկացուցիչ մասն է: ԵՄ-ն կշարունակի աշխատել ազգային և միջազգային գործընկերների, ներառյալ քաղհասարակության հետ՝ կանխելու ցեղասպանությունները և պայքարելու անպատժելիության դեմ որտեղ էլ այն տեղի ունենա:

Եվրոպական Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031