Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

Դեկտեմբեր 09,2019 15:43

2009-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես եկան հաջողությունն ու փառքը: «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին է:

«Հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ Շառլ Ազնավուրը անգնահատելի ներդրում ունի ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում: Ազնավուրի օգնությունը հնարավոր չէ թերագնահատել հատկապես 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի օրերին: Ամունդի-ԱԿԲԱ-ն հայ-ֆրանսիական մշակույթի կրող է և մենք չէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Մենք մեծ ուրախությամբ և ոգևորությամբ որոշեցինք աջակցել այս գրքի հրատարակմանը: «Մեղմ շշուկով» գիրքը հայալեզու ընթերցողին հնարավորություն կտա նորովի ծանոթանալ Շառլ Ազնավուրի կյանքի առանձին դրվագներին»,-իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը:

«Newmag-ը պատրաստվում է մինչև 2024 թվականը՝ Ազնավուրի 100-ամյակ,  հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոտ պահին (Սպիտակի երկրաշարժ), նա մեր կողքին էր, երբ մենք ամենից շատ էինք զգում նրա կարիքը: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ամունդի-ԱԿԲԱ ընկերությանը՝ այս գիրքը իրականություն դարձնելու համար։ Այդ ճանապարհին համատեղ և հաճելի աշխատանքի համար։ Հավատացեք, որ սա ուղղակի հովանավորություն չէ։ Սա Ազնավուրյան ժառանգությունը հավերժացնելու համատեղ գործ է»,- նշել է Newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Խորհրդանշական օրը՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, մեծ շանսոնիեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը։

Իր խոսքում դեսպան Լաքոթը շնորհակալություն հայտնեց Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությանը. «Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերությանը հայ-ֆրանսիական բարեկամությունը կամրջող այս նախանձեռնությանն աջակցելու համար»։

«Մեղմ շշուկով» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից:

 

ԱմունդիԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՈՒՇԱԴԻՐ ԸՆԹԵՐՑՈՂ says:

    Ինչ ասել է ՄԵՂՄ ՇՇՈՒԿՈՎ, շշուկն արդեն մեղմացված ձայնն է, իսկ շշուկի մեղմացումը լռությունն է: Վերնագիրը սխալ է թարգմանված ոչ միայն իմաստային, այլև բնագրային իմաստով: Բնագրում այսպես է` A voix basse, այսինքն` ՑԱԾՐԱՁԱՅՆ, ՄԵՂՄԱՁԱՅՆ, ով է այս հանճարեղ թարգմանության հեղինակը, լրատվության մեջ ինչու չի նշվում նրա անունը: Կարող ենք արդյոք ենթադրել, որ ամբողջ գիրքն այսպես է թարգմանված, այսինքն` աղավաղված…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031