2018 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 23.5%, այսինքն՝ Հայաստանի բնակչության ամեն 4-րդն ամսական՝ 42,621 դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: Ազգային վիճակագրական կոմիտեն այսօր ներկայացրեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը- 2019» հետազոտության արդյունքները:
2017 թվականի համեմատ 2018-ին աղքատության մակարդակը նվազել է 2.2%-ով:
Ըստ, ԱՎԿ-ի 23.5% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1%-ը ծայրահեղ աղքատ է, 9.6%-ը՝ չափավոր աղքատ, իսկ մնացած 12.9%-ն՝ ուղղակի աղքատ: 2018-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ՝ մշտական բնաչկության ցուցանիշի հաշվով:
Դիտարկվող ժամանակաշրջանում մեկ չափահաս անձի հաշվով աղքատության վերին շեմը մեկ ամսվա համար գնահատվել է 42 621 դրամ կամ 88.2 դոլար, ստորին շեմը՝ 35 071 դրամ կամ 72.6 դոլար, իսկ ծայրահեղ աղքատության շեմը՝ 24 827 դրամ կամ 51.4 դոլար:
Կարդացեք նաև
Չափավոր աղքատների թվաքանակը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները ՝ 315 հազար է, որոնցից ծայրահեղ աղքատները՝ 30 հազար մարդ, ԱՎԿ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն:
2018-ին աղքատության մակարդակի տարբերությունն ըստ քաղաքային (եւ գյուղական բնակավայրերի 21.3% կազմել է 3.6 %. Այսպես՝ քաղաքային աղքատությունը կազմել է 24.9%, գյուղականը՝ 21.3%:
Սակայն Երեւանում 19.9% աղքատության մակարդակի եւ այլ քաղաքներում աղքատության՝ 30.3% տարբերությունը մեծ է, այն կազմել է 10.4 %:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Երեւի այս տարուայ Երեւանի Ամանորի 700.000$ ծախսը նուիրուած է Հայաստանի 700.000 հպարտ ու դուխով աղքատ քաղաքացիներին։
#ԱչքածակԳեղցին