Լրահոս
Օրվա լրահոսը

Արմատավորված գործելոճ է դարձել վերջնահաշվարկ չվճարելը. ԱԻՊ–ը «Սիթի»–ն հորդորում է դադարեցնել անբարեխիղճ գործելաոճը

Դեկտեմբեր 09,2019 14:26

Իրավաբանական օգնության խնդրանքով Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ա.Դ․-ն՝ տեղեկացնելով, որ գործատուն՝ «Սիթի» ՍՊԸ-ն («Երևանի Սիթի» սուպերմարկետների ցանցը), աշխատանքային պայմանագիրը լուծելիս չի տրամադրել վերջնահաշվարկ՝ 2019թ. մայիս ամսվա աշխատավարձը և չօգտագործած ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում:

Մեր իրավաբանական թիմը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով «Սիթի» ՍՊԸ-ից հօգուտ Ա.Դ–ի բռնագանձել 113 000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի, ամենամյա չօգտագործված արձակուրդի և կետանցի յուրաքանչյուր օրվա 0,15%-ի տույժի համար:

Գրասենյակը, միաժամանակ, ջանքեր էր գործադրում հարցը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ.  արդյունքում մեր վստահորդ Ա.Դ․-ի և «Սիթի» ՍՊԸ-ի միջև ձեռք է բերվել հաշտության համաձայնություն՝ ըստ որի «Սիթի» ՍՊԸ-ն մեր վստահորդ Ա.Դ․-ին վճարեց 113 000 ՀՀ դրամ:

Նշենք, որ նախկինում ևս ԱԻՊ գրասենյակ են դիմել «Երևան Սիթիի» նախկին աշխատակիցները միևնույն՝ վերջնահաշվարկ չկատարելու խնդրով։ Կարող ենք արձանագրել, որ որոշ գործատուների մոտ արմատավորված գործելոճ է դարձել՝ չվճարել վերջնահաշվարկ այն դեպքում, երբ աշխատողը գործատուի համար անպատեհ ժամանակ դիմում է աշխատանքային պայմանագիրը լուծելու պահանջով։ ԱԻՊ գրասենյակը հասարակության և պատկան մարմիների ուշադրությունն է հրավիրում գործատուների կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքները պարբերաբար խախտելու խնդրի վրա՝ հույս հայտնելով, որ պետությունը քայլեր կձեռնարկի տվյալ խնդրի լուծման և անբարեխիղճ գործատուներին սաստելու ուղղությամբ։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031