«Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար, ժողովրդավար և ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, այնպես որ, մեր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին»,- ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական մարմնի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը:
Նա նաև անդրադարձավ օրեր առաջ ՀՅԴ շարքերից հեռացված երիտասարդների թեմային՝ նշելով, որ երբ ժողովը կայացնում է որոշում, բոլորը դառնում են մեկ զինվոր այդ նպատակի իրագործման համար, իսկ դրանից հետո, երբ անձը գնում է այլ ուղղությամբ, արժանանում է համապատասխան պատժի:
Հիշեցնենք՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը հեռացվել են ՀՅԴ շարքերից: Պատճառը կուսակցության կանոնակարգերին չենթարկվելը եւ կուսակցությանը հրապարակային քննադատելն էր, և ոչ թե ԿԳՄՍ նախարարի հրաժարականի դեմ ցույցերին չմասնակցելը:
«Դաշնակցականի երդումը սովորական երդում չէ՝ նման «հորս արև, մորս արև» առօրյա երդումներին: Դրա համար էլ ոչ բոլորն են կարողանում դառնալ դաշնակցական»,-նշեց Արշակ Մեսրոպյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ