Լրահոս
Օրվա լրահոսը

Հափշտակված բանկային քարտերով կանխիկացում է կատարել. Ավտոմեքենաներից կատարված 20-ից ավելի գողության դեպք է բացահայտվել

Դեկտեմբեր 09,2019 12:52

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչը՝ ծնված 1989թ., ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, երկու դեպքում նաև Երևանի մեկ այլ բնակչի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի տարբեր փողոցներում կայանված ավտոմեքենաների ապակիները կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել նշված ավտոմեքենաների սրահներ և հափշտակել գումար, պայուսակներ, բանկային քարտեր և այլ իրեր: Բացի այդ, 30-ամյա տղամարդը հափշտակված բանկային քարտերով կատարել է կանխիկացման գործարքներ, որոնք որոշ դեպքերում իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել:

Նախաքննության ընթացքում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2019թ. նոյեմբերի 29-ին 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /15 դրվագ/, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ /2 դրվագ/, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/ և 185-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ 30-ամյա տղամարդու կողմից կատարված առերևույթ հանցագործություններից հնարավոր այլ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031