Լրահոս
Օրվա լրահոսը

«2007-ին Ոստիկանությանը զրկեցին այս իրավունքից, եւ 2008-ին տեղի ունեցավ Մարտի 1-ը». Անդրանիկ Քոչարյան

Դեկտեմբեր 09,2019 11:20

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ-ից բացի գաղտնալսելու իրավունք տալ նաեւ Ոստիկանությանը: Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրինագծի վերաբերյալ համոզմունք հայտնեց, որ այն ճիշտ պահին է ներկայացված. «Այն լրացնում է Ոստիկանության գործիքակազմը, ինչն այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարեւոր նախաձեռնություն է: Պատահական չէ, որ դեռեւս 2007թ.-ին Ոստիկանությանը զրկեցին նման հնարավորություն ունենալուց, եւ 2008թ.-ին տեղի ունեցավ Մարտի մեկը…Վերջերս շրջանառության մեջ հայտնվեցին անվտանգության ծառայության գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի նախաքննական խոստովանական ցուցմունքներն առ այն, որ Մարտի մեկի գործով անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթեր, եւ եթե այդ ժամանակ Ոստիկանությունն ունենար նշյալ գործառույթը, համոզված եմ, որ նման կեղծիքներն անհնար կլինեին: Այսօր այս նախագծով առաջարկվում է դա»:

Ապա Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ուսումնասիրել որոշ կառույցների՝ ապօրինի կերպով գաղտնալսման տեխնիկական հնարավորություններ ձեռքբերած լինելու փաստը եւ որպես օրինակ վկայակոչեց, որ հիշատակված տարիներին Մաքսային ծառայությունն էր նման բան արել: Նա կոչ արեց ուսումնասիրելու նաեւ այն օլիգարխներին, որոնք նման հնարավորություն էին ստեղծել իրենց թիկնազորի համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031