Լրահոս
Օրվա լրահոսը

Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդեսը» առաջիկայում կբեմադրվի

Դեկտեմբեր 09,2019 12:00

Դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպե Վերդիի «Պարահանդես – Դիմակահանդես» օպերայի բեմականացումը: Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով այն ենթարկվել է խիստ փոփոխության։  Սա Վերդիի  23-րդ օպերան է, եւ պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։

Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնում Վերդիի «Պարահանդես-Դիմականադես» օպերան վերջին անգամ ներկայացվել է 60 տարի առաջ։ Օրերս կայացած բեմականացման դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է, որն իր խոսքում նշեց. «Լինելով նաեւ օպերային երգիչ`  գիտեմ, որ սա Վերդիի գեղեցկագույն օպերաներից մեկն է: Ճշտեցի, որ այն Երեւանում  1960թ. է ներկայացվել, եւ դրանից ոգեշնչված որոշեցինք անել այս աշխատանքը նոր լուծումներով»:

Ներկայացմանը ներգրավված են թատրոնի մեներգիչները, երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաեւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները: Վերջինիս գեղարվեստական ղեկավարը Կարինե Առաքելյանն է, խմբավարը՝ Լուիզա Գրիգորյանը: Մկրտիչ Բաբաջանյանը հավելեց նաեւ, որ փետրվարին օպերան կբեմադրվի:

 Վարդուհի ՏՈՆՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031