Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան–«Զանգեր» հատվածում տեղ–տեղ առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
- Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն