Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի:
Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի:
Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, որը պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո երկրորդ հարթակին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9 մարզիկի:
Կարդացեք նաև
ՀՀ սամբոյի ֆեդերացիա