Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։
Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ի գլխավորությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են ջազի ոլորտում անվանի երաժիշտների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ներկայացված դասական ջազային կատարումները։
Համերգը նվիրվում է հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ես զարմանում եմ էլի՝ ինչո՞ւ Քոեն եւ ոչ ՔՈՀԵՆ: Հրեաների ամենայայտնի ազգանուններից մէկն է, եթէ ոչ ամենայայտնին: Բոլոր լեզուները, որոնք «Հ» տառ ունեն, գրում են ՔՈՀԵՆ (ի դէպ, մեր ՔԱՀԱՆԱ բառի ցեղակիցն է):
Ուրեմն ինչ աստիճանի անգրագիտութիւն է տիրում, որ էդ հսկայական կառավարութիւնում մի ոչ-ռուսական կրթութեամբ աշխատող չկայ: Ու դուք ուզում էք առաջադէմ պետութիւն լինե՞լ:
#գեղ
Քոհեն – քահանա՝ շատ հետաքրքիր է: Կարելի՞ է մի փոքր ավելի մանրամասն: