Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին մի շարք համայնքներում: Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում են եղել եւ պատշաճ են իրականացրել դիտորդական առաքելությունը:
«Տարբեր տեղամասային ընտրական հանձնաժողովներում այդ կազմակերպություններից հավատարմագրված դիտորդներ եղել են: Մենք աշխատում ենք տարածքային հանձնաժողովերի հետ, համենայն դեպս առավոտվանից բոլոր տեղամասերում էլ եղել են դիտորդներ, հետեւել են ընթացքին: Հիմա էլ ներսում աշխատում են: Քիչ առաջ էլ զրուցեցի, տեղամասերի հիմնական մասերում դիտորդներն առկա են, իրենք այս պահին հետեւում են արդյունքների ամփոփմանը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ