Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ermenihaber»-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով ևս առաջատար է Սահակ Մաշալյանը․ Ermenihaber.am

Դեկտեմբեր 08,2019 21:13

Ermenihaber.am – Այսօր` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքում ընտրական եռուզեռ է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11-ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։

Թուրքիայի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են։ Ձայների հաշվարկն արդեն սկսվել է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում Ֆերիքյոյի, Բաքըրքյոյի և Սամաթիայի ընտրատեղամասերը, քանի որ այս թաղամասերից ամենաշատ պատվիրակներն են ընտրվելու։ Քվեակության արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամից։ Ըստ այդմ, կախված նրանից, թե ովքեր կընտրվեն որպես պատվիրակներ, կարելի կլինի գուշակել դեկտեմբերի 11-ին կայանալիք ընտրության հավանական արդյունքը։

Ըստ Ermenihaber.am-ի` Ստամբուլում գտնվող թղթակցի, ընդհանուր առմամբ համայնքը բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ընտրությանը։ Հայաշատ բոլոր թաղամասերում ընտրատեղամասերը բազմամարդ են եղել, նույնիսկ հերթեր են գոյացել։ Իսկ Ֆերիքյոյ թաղամասի ընտրատեղամասում նույնիսկ ընտրության ժամանակը մի քանի րոպեով երկարացվել է, որպեսզի հերթում գտնվող բոլոր ընտրողները կարողանան քվեարկել։

Նախնական, ոչ պաշտոնական տվյալներով որոշ ընտրատեղամասերում առաջատար են Սահակ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող պատվիրակները։

Նշենք, որ «Ermenihaber»-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով ևս առաջատար է Սահակ Մաշալյանը։ Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031