Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինե հատիկներով զարմանալի պտուղը, որն առողջություն պարգևելուց զատ օգնում է կենտրոնանալ ու հավաքել մտքերը

Դեկտեմբեր 08,2019 23:00

Ռուբինե հատիկներով այս զարմանալի ու խորհրդավոր պտուղը, լինելով մարդու կողմից մշակվող ամենահին մրգերից մեկը, հնագույն ժամանակներից կրում է կյանքի, ծաղկման, պտղաբերության խորհուրդ։ Հայկական ավանդության մեջ նուռն ընկալվում էր որպես առատության, ամուսնության, սերնդագործության խորհրդանիշ․ օրինակ հայ նորահարսը նուռը խփում էր դռանը և թափված հատիկներից գուշակում էին, թե քանի երեխա է ունենալու։

Քրիստոնեության մեջ նուռը Քրիստոսի թափած արյան խորհուրդն է ամփոփում։

Հայաստանի խորհրդանիշներից մեկը համարվող այս միրգն իր կարևոր դերն ունի հայկական մշակույթի մեջ, սակայն այն պակաս արժեքավոր չէ իր օգտակարության տեսանկյունից, որի մասին նույնպես, անկասկած, մարդիկ տեղյակ էին շատ վաղուց։

Նուռն առաջին հերթին հայտնի է մեծաքանակ հակաօքսիդանտների պարունակությամբ։ Սակայն այս մրգի օգտակարության սպեկտրը շատ ավելի լայն է, օրինակ նուռն օժտված է լեղապարկի քարերը, հանգույցները, անգամ ոչ մեծ գանգլիոնային կիստաները լուծելու հատկությամբ։

Նուռը բավականին արդյունավետորեն պայքարում է կալցիումի աղերի կուտակումից առաջացած հյուսվածքների կարծրացման դեմ և օժտված է հակաքաղցկեղային ազդեցությամբ։ Նռան՝ թանկարժեք քար հիշեցնող ամեն մի հատիկի մեջ ապաքինման կախարդանքով լցված մի ողջ տիեզերք է ամփոփված։ Երբ մենք նուռ ենք ուտում, քիմիական ռեակցիա է տեղի ունենում․ ֆիտոքիմիական նյութեր, օրինակ անտոցիաններ պարունակող մրգաթթուն ռեակցիայի մեջ է մտնում մեր օրգանիզմում առկա կուտակումների հետ․ արդյունքում կալցիումի աղերի, լեղու և սպիտակուցների կուտակումներից առաջացած տոքսիկ երևույթները սկսում են ճեղքվել, տարրալուծվել։

Մեծ ժողովրդականություն վայելող սննդաբան Էնթոնի Ուիլյամսն իր «Սնունդ, որը փոխում է կյանքը» գրքում ուշագրավ դիտարկումներ է անում նռան օգտակարության մասին։ Հեղինակը մասնավորապես ասում է․ 

Այս միրգը հատկապես օգտակար է այն կանանց համար, որոնք տառապում են ձվարանների պոլիկիստոզից, ինչպես նաև արյան հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նուռը նպաստում է արյան սպիտակ ու կարմիր մարմինների ձևավորմանը, կանոնավորում արյան մեջ շաքարի մակարդակը, վերականգնում լյարդում գլյուկոզայի մակարդակը։ Ինչն էլ իր հերթին նպաստում է մակերիկամների նորմալ աշխատանքին, քանի որ դրանք ստիպված չեն լինում արյան մեջ կորտիզոլ բաց թողնել, երբ մարդը երկար ժամանակով քաղցած է մնում։ Դրանից բացի նռան մեջ պարունակվող գլյուկոզան սնուցում է գլխուղեղն ու բարելավում կենտրոնանալու ունակությունը։

Նուռը հարուստ է կենսահասանելի ու հեշտ յուրացվող հանքանյութերով՝ երկաթով, մագնեզիումով, կալիումով ու քրոմով։ Այս մրգի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի արագ աճին ու բարելավում է մաշկի վիճակը։ Նուռը կարգավորում է հորմոնալ ֆոնը՝ ազատելով տոքսիկ հորմոններից, ինչպիսին օրինակ ավելցուկային, ոչ արդյունավետ էստրոգենն է, որը կարող է քաղցկեղային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։

Նուռը մաքրում է օրգանիզմը թունաքիմիկատներից, մկաններում կաթնաթթվի կուտակումից և ականջային ծծմբի ավելցուկից։

Որքան հնարավոր է շատ նուռ ընդգրկեք ձեր սննդակարգում, եթե դուք ունեք ներքեւում թվարկվող հիվանդություններից որևէ մեկը․

Ալցհեյմերի հիվանդությունը, անքնություն, դեմենցիա, դիաբետ, հիպոգլիկեմիա, մակերկամային (ադրենալինային հոգնածություն), ճաղատություն, քարեր երիկամներում, հանգույցներ,  էպշտեյն-բարի վիրուս/մոնոնուկլեոզ, Ռեյնոյի համախտանիշ, ադենոմաներ, աուտիզմ, ներբանային ֆասցիիտ, Լայմի հիվանդություն, եռորյակ նյարդի նևրալգիա, նյարդի միելինային թաղանթի վնասվածք, ուռուցքներ, ձվարանների պոլիկիստոզ։

Որքան հնարավոր է շատ նուռ ընդգրկեք ձեր սննդակարգում, եթե ձեզ մոտ առկա է ներքևում թվարկվող ախտանշաններից որևէ մեկը․

Կենտրոնանալու հետ կապված դժվարություններ, հիշողության կորուստ, տարածության մեջ կողմնորոշվելու հետ կապված դժվարություններ, կիստաներ, ականջային ծծմբի ավելցուկ, թեփ, մազաթափություն, քաշի ավելացում, քաղցի մշտական զգացողություն, մկանային ջղակծկումներ, ոտքերի ջղացնցումներ, արյան մեջ շաքարի անհավասարակշռություն, մեջքի ցավեր, ցավեր ականջներում, աչքերի առջև թռչող «ճանճեր», ցավեր կողերի շրջանում, ոտքի ցավեր, գլխացավեր, բորբոքային պրոցեսներ, մաշկի քոր, երիկամների հետ կապված խնդիրներ, նեվրալգիա։

Նուռը հիանալի սնունդ է նրանց համար, ովքեր անհամբեր են ու հակված են իրենց խնդիրների համար մեղադրել ուրիշներին։ Եթե դուք ճանաչում եք նման մեկին, հյուրասիրեք նրան հասած նռան հատիկներով․ դա կօգնի հավասարակշռել նրա էներգիան, հանգստություն և շրջապատի նկատմամբ ուշադրություն կպարգևի։

Իսկ եթե ինքներդ եք արժանացել անարդար վերաբերմունքի, ապա նուռը կօգնի ձեր մեջ սառնարյունություն ու ինքնատիրապետում մշակել։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031