Ermenihaber.am – Այսօր առավոտյան Պոլսում պատրիարքական ընտրության 2-րդ փուլն է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի Ստամբուլում ընտրություններին հետևող թղթակիցը։
Ստամբուլի յուրաքանչյուր հայկական եկեղեցի այսօր վերածվել է ընտրտատեղամասի, որոնց կից շենքում էլ ընթանում է ընտրությունը։ Այս պահին բավականին մարդաշատ է ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցին։ Հենց այս ընտրատեղամասում է քվեարկելու Արամ սրբազան Աթեշյանը։
Ընտրական տեղամասերը բացվել են դեկտեմբերի 8-ի առավոտյան։
Նշենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ընդհանուր կրոնական խորհրդի ժողովը, որի ժամանակ ընտրվել են պատրիարքի ընտրության ժամանակ քվեի իրավունք ունեցող հոգևոական պատվիրակները։ Նրանք աշխարհական պատվիրակների հետ միասին կընտրեն պատրիարքին։