Դեկտեմբերի 7-ին, ժամը 21։43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը (մոտ 8 մ)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները՝ Անուշ Շ.-ն (ծնված 1970 թ.) և Ալվարդ Ե.-ն (ծնված 1960 թ.), տեղափոխվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Կարդացեք նաև
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ