Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետի համար նոր ինքնաթիռ գնելն այլեւս անհաղթահարելի ցանկություն չէ. Ջանջուղազյանը՝ նոր ինքնաթիռի ու մեր հնարավորությունների մասին

Դեկտեմբեր 07,2019 18:30

Ինչպես հայտնի է, վարչապետի համար նոր ինքնաթիռ են մտադիր գնել, ուստի այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Aravot.am-ը հարցրեց՝ դուք դա այսօրվա մեր ունեցած միջոցների պայմաններում անհրաժեշտություն համարո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե նժարի վրա ենք դնում հին ինքնաթիռը շահագործելու հնարավորությունը եւ նոր ինքնաթիռ գնելը:

Նախարարը պատասխանեց. «Ասում եք՝ հինը շահագործե՞լն է ճիշտ, թե՞ նորը գնելը: Պետք է համեմատել: Ես պատրաստի պատասխան չունեմ,պետք է վերցնել հնի ծախսերը եւ նորի, ընդ որում, պետք է վերցնել ոչ միայն ծախսերը, այլ նաեւ՝ ծախսի դիմաց ստացվող արդյունքը կամ որակը տվյալ դեպքում, որովհետեւ կարող է նորն այլեւս այնպիսի հնարավորություններ է տալիս, որը նորը երբեք չի կարող տալ, որովհետեւ հին է: Դրա համար պետք է այս երկուսը իրար կողք դնել՝ ծախս-որակ եւ կարիքին համապատասխանության տեսակետից գնահատել ու ըստ դրա որոշում կայացնել: Եթե մենք ունենք կարիք այդ փոխադրամիջոցը ունենալու եւ այդ կարիքը ինչ-որ մի ձեւով բավարարում ենք, պետք է համեմատել՝ եթե այդ ինչ-որ ձեւովը ավելի անարդյունավետ է, քան եթե մենք փոխարինենք իրեն եւ ենթադրենք 5 տարի նույն կարիքը բավարարենք ավելի որակով, ուրեմն պետք է փոխարինենք»:

Նախարարն ասաց, որ ֆինանսական միջոցների հատկացումը գալիս է վերջին պահին. «Երբ որ մենք նույնականացնում ենք կարիքը, գնահատում ենք դրա բավարարելու ճանապարհները, խնդիրը լուծելու ճանապարհները ու այդ ճանապարհների մեջ ընտրում ենք ամենաօպտիմալը, հետո գալիս է դրա համար ֆինանսական միջոցներ հատկացնելու փուլը»:

Ջանջուղազյանը վստահեցրեց, որ բյուջեում չեն նախատեսել նոր ինքնաթիռ գնել, բայց դա ամենեւին չի նշանակում, որ եթե դրա կարիքը գնահատվի հիմնավոր եւ անհրաժեշտ լինի ձեռք բերել՝ չի կարող կառավարությունը իր լիազորությունների շրջանակում նախատեսել դա. «Եթե մի քսան տարի առաջ այդ կարիքն անհաղթահարելի էր թվում ՀՀ հնարավորությունների համար, հիմա պիտի բարեբախտաբար արձանագրենք, որ դա այլեւս անհաղթահարելի չի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031