Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում է պետական պարտքը. ներկայացնում է ֆինանսների նախարարը

Դեկտեմբեր 07,2019 15:52

Այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը՝ նշելով, որ Հայաստանը դասակարգված է պետական նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Պարոն Ջանջուղազյանը լրագրողների հարցերին պատասխանեց Հանքավանում կազմակերպված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը» ներկայացնելիս:

Ըստ ֆինանսների նախարարի, բացի նրանից, որ մենք կունենանք համեմատաբար ցածր անվանական ցուցանիշ,  կունենանք նաեւ պարտք-ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ. «Եթե մենք կանխատեսել էինք 2011-21 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով, որ մենք աստիճանաբար իջնենք 50 տոկոսի շեմից ներքեւ, բայց, այնուհանդերձ, 2015 թվականին ունեինք 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցություն, հիմա մենք կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից փոքր-ինչ ավել եւ 50 տոկոսից ցածր 2019 թվականի արդյունքներով: Իսկ 2020 թվականի արդեն հաստատված օրենքով գործառնությունները տեղի ունենալու արդյունքում այլ հավասար պայմաններում մենք ակնկալում ենք, որ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ պարտքը կկազմի 48,2 տոկոս»:

Ատոմ Ջանջուղազյանը նաեւ անդրադարձավ այն մտահոգությանը, որ 2020 թվականին պետական պարտքը վճարելու պիկն է լինելու: Պարոն Ջանջուղազյանի խոսքով, պարտատոմսերի թողարկումն այդ խնդիրը լուծել է եւ այդ հարցն այլեւս արդիական չէ. «Կառավարությունը կարողանալու է այդ մեծ բեռը հաղթահարել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031