Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյանը՝ Ամանորի միջոցառումներին պետբյուջեից հատկացված 271 միլիոն գումարի մասին

Դեկտեմբեր 07,2019 14:57

Պարոն Ջանջուղազյան, արդյոք արդարացվա՞ծ է Ամանորի միջոցառումների համար պետական բյուջեից հատկացված 271 միլիոն 797 հազար դրամը, հարցին, ֆինանսների նախարարը հարցով պատասխանեց՝ ինչի՞ հետ համեմատած եք ասում գումարները շատ են. «Չնայած այսքան ժամանակ ֆինանսներով զբաղվելու հանգամանքին, դժվարանում եմ ֆինանսական միջոցի չափի վերաբերյալ դատողություն անել»:

Այն դիտարկմանը, թե խոսքն, օրինակ՝ նախորդ տարիների համեմատությամբ է, պարոն Ջանջուղազյանն ասաց. «Շատ կամ քիչ, դժվար է դատողություն անել, կախված է միջոցառումներից՝ ինչի համար, որ նախատեսվում է այդ գումարն օգտագործել: Նախարարի կարծիքով, չպետք է կենտրոնանալ ֆինանսական միջոցների վրա. «Շատ կարեւոր է, թե ինչ արդյունք ենք ակնկալում, ինչի համար է այս կամ այն միջոցառումն իրականացվում, պետք է առաջին պլանում բովանդակությունը դնել, ոչ թե ֆինանսական միջոցները»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում քննարկվեց մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 271 միլիոն դրամով ավելացնելու նախագիծը, որն էլ արժանացավ ավագանու հավանությանը: Մինչեւ այդ  Նոր տարվա միջոցառումների համար Երեւանի համայնքային բյուջեից հատկացված էր  54 միլիոն դրամ, որին գումարվեց նաեւ պետական բյուջեից հատկացված 271 միլիոն 797 հազար դրամը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031