Ֆինանսների նախարարությունը ծառայողական մեքենաների թիվը կրճատել է՝ 20-ից դարձնելով չորսը: Այսօր Հանքավանում «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը» ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա ասաց, որ ֆիննախի բազմաթիվ մեքենաներից այսօր նախարարությանը ծառայում են ընդամենը չորս ծառայողական ավտոմեքենա:
Նրա խոսքով, գանձապետարանի՝ ֆիննախի տարածք տեղափոխվելու արդյունքում էլ տարեկան չեն վճարի 120 միլիոն դրամ վարձակալության գումարը: Ընդհանուր առմամբ, թե օպտիմալացման արդյունքում որքա՞ն միջոցներ են խնայվել, ֆինանսների նախարարն ասաց, բացի գանձապետարանի տարեկան 120 միլիոն դրամը, որն այլեւս չեն վճարի, միայն մեկ մեքենայի պահպանման տարեկան ծախսը կազմում էր 1,2 միլիոն դրամ:
Ատոմ Ջանջուղազյանը նաեւ ասաց, որ ֆիննախը հրաժարվել է իր ԾԻԳ-ից՝ ծրագրերի իրականացման գրասենյակից եւ առաջարկում է մյուս գերատեսչություններին էլ հրաժարվել ԾԻԳ-երից: Նախարարի խոսքով, ԾԻԳ-երի գոյությունն ընդհանրապես արդարացված չէ. «Բացարձակ չենք կարողանում գտնել այդպիսի հիմնավորում, որ անհրաժեշտ է նրանց գոյությունը, աննշան է դարձել նրանց գործառույթը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ