Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ բնակչության նվազման միտումը շարունակվում է․ «Փաստ»

Դեկտեմբեր 07,2019 11:50

ՀՀ հանրային օրակարգում միշտ առանձնահատուկ տեղ է հատկացվել ժողովրդագրական ցուցանիշներին։

Չնայած այն հանգամանքին, որ գործող իշխանությունները հայտարարում են ՀՀ բնակչությունը մինչև 2050 թվականը 5 մլն դարձնելու մասին (ի դեպ՝ նախկին իշխանությունները խոսում էին 2040-ին՝ 4մլն բնակչություն ունենալու մասին), սակայն ՀՀ ժողովրդագրական ցուցանիշները ներկայումս ունեն կայուն բացասական միտում:

Պետք է փաստենք, որ այդ միտումը շարունակվում է, ավելին՝ մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:

Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 2018 թվականին ՀՀ ազգաբնակչությունը նվազել է 14000-ով, իսկ 2019թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572-ով։

Սրան զուգահեռ մշտական ցուցանիշը նվազել է 8200-ով։

ՀՀ բնակչության նվազման միտումը շարունակվել է նաև սույն թվականին։ Այսպես՝ 2019թ. հոկտեմբերի դրությամբ՝ մշտական բնակչությունը նվազել է 11750-ով։

2019-ի երեք եռամսյակում բնակչության բնական հավելաճը նվազել է 550-ով, ի դեպ՝ եթե համեմատական անցկացնենք 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա պարզ է դառնում, որ ծնվածների թիվը նվազել է 4,2 տոկոսով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 20-ով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031