Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս իշխանությունը զբաղված է միայն քանդել-ավերելով, դեռ կառուցման ժամանակը չի եկել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2019 10:17

Ոչ մի նոր բան չեն ստեղծել, ոչ մի նոր նախաձեռնությամբ հանդես չեն եկել, ոչ մի ասպարեզում առաջընթաց չեն ապահովել։ Եվ ակամայից եզրակացնում ես, որ այս իշխանությունը զբաղված է միայն քանդել-ավերելով, դեռ կառուցման ժամանակը չի եկել։ Օրինակնե՞ր՝ խնդրեմ։ Մեկ տարի առաջ կառավարման օպտիմալացման անվան տակ իրականացված կառուցվածքային փոփոխությունները, պարզվեց, հանգեցրին նրան, որ չգործող, ծանր ու անիմաստ կառուցվածք ներդրվեց կառավարման համակարգում։

Բարձրագույն դատական նախկին խորհրդի աշխատանքից դժգոհ էին, փոփոխություններ արեցին՝ զրո արդյունք․ ԲԴԽ-ն ձեւական ու ոչինչ չորոշող կառույց է դարձել։

Հանրային խորհուրդը վատ էր աշխատում՝ Վազգեն Մանուկյանը հեռացավ, հիմա առհասարակ չի աշխատում, օրեր շարունակ նիստեր չեն անում, ոչինչ չեն քննարկում, նախագահ չունեն։

Երեւանի պետական համալսարանի ռեկտորը վատն էր՝ հեռացրին, ԵՊՀ-ում ոչինչ չփոխվեց։

Կրթության ռեֆորմներից էին խոսում, տրանսպորտի բարելավումից, բնապահպանական խնդիրներից, անվճար առողջապահական ծառայությունների ընդլայնումից… այդ բոլորը մնացին ցանկությունների մակարդակում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կա քարեր նետելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ՝առայժմ նետելու ժամանակն է…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031