Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամին վնասեց, ավելին` խաչաձեւեց նրան՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարկումը. «Ազգ»

Դեկտեմբեր 07,2019 09:00

Ինձ համար բոլորովին անհասկանալի էր նախորդ հինգշաբթի օրը կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի թելեմարաթոնի արդյունքների քաղաքականացված գնահատումը տարբեր ու հակադիր լրատվամիջոցներում ու քաղաքական շրջանակներում: Զարմանալի էր, մանավանդ, ոմանց չարախնդությունըՙ թե նախորդից շուրջ մեկ միլիոն ավելի քիչ է հավաքվել այս անգամ, եւ ուրիշների չքմեղանքը նաեւՙ թե մեր գլխավոր նպատակը շատ փող հանգանակելը չէր, այլՙ շատ մասնակից-նվիրատուներ ընդգրկելը:

Անտեղի, անիմաստ, ես կասեիՙ տխմար շահարկումներ: Սա այն ասպարեզը չէ, ուր կարելի է մեր ազգակիցների հայրենասիրության ու ազգասիրության ցուցանիշը շփոթել գործող կամ նախկինում գործած իշխանությունների վայելած կամ չվայելած համակրանքի մակարդակի հետ: Հիմնադրամը վերկուսակցական, վերքաղաքական, նույնիսկ վերպետական կառույց է, պե՛տք է լինի, եւ եկող ու գնացող իշխանությունները առավելագույնը կարող են լինել դրա սպասարկուները, բայց ո՛չ հանգանակողներն ու տնօրինողները:

Չարախնդացողներն ու չքմեղացողները չե՞ն տեսնում, որ վերջին 10 տարիներին հանգանակված գումարները հետեւողականորեն նվազում են, արդյունքները գոնե 10 միլիոնի նշաձողի վրա պահելու համար զանազան կողմնակի միջոցներ են ձեռնարկվում: Եվ ամենաաընդունելինՙ յուրաքանչյուր նախագահ եւ վարչապետ, յուրաքանչյուր իշխանություն հանգանակված գումարները դիտարկում է իր սեփական պրիզմայի ընդմեջեն:

Եվ այդ էր պատճառը, որ նոր իշխանության առաջին գործերից մեկը եղավ բացահայտել Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի անթույլատրելի վարքագիծը եւ աղմուկ-աղաղակով նրան հեռացնել պաշտոնից, առանց մտահոգվելու Հիմնադրամի հեղինակությամբ, այնինչ կարելի էր հարցը լուծել առանց վնասելու այդ հեղինակությանը, նրա փոխարեն նշանակելով մեկ ուրիշի: Մեկ կողմ թողնելով այն հարցը, թե այդ վարկաբեկումից որքա՞ն կորցրեց Հիմնադրամը, այս պարագայում, փաստորեն, եւս մեկ անգամ, ականատես եղանք կառավարության կոպիտ միջամտությանը:

Երկրորդը, որն իմ կարծիքով կրկին վնասեց Հիմնադրամին, ավելինՙ խաչաձեւեց նրան, եղավ «Իմ քայլը» հիմնադրամի գործարկումը: Թռուցիկ ծանոթանալով վերջինիս կայքէջին՝ շուրջ մեկ տարվա ընթացքում այդ հիմնադրամին մեկ միլիոն դոլարից (Քրիստ Մանուկյանՙ բարեհիշատակ Լուիզ Մանուկյան Սիմոնի դուստրը) մինչեւ 10 հազար դրամ են նվիրաբերել շուրջ 140 հոգի (որոնցից 23-ը, ի դեպ, «անանուն»), եւ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5 միլիոն դոլար: Բացառիկ արդյունք այսքան կարճ ժամանակամիջոցի համար: Չգիտեմ` այդ նվիրատվությունները կգնայի՞ն «Հայաստան» հիմնադրամին, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ այդ գումարը, որը կազմում է վերջին թելեթոնի ընթացքում հավաքվածի կեսից ավելին, նվիրաբերվում է ոչ այնքան «Իմ քայլը» հիմնադրամի նպատակներին, այլՙ հանգանակչի… հանգամանքին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031