Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին հայտարարությունը դեսպանությունը տարածել է ֆեյսբուքյան էջի միջոցով։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում:
Սոցցանցերում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:
Կարդացեք նաև