Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է՝ միմյանց միջեւ չի եղել տարաձայնություններ». փաստաբանը նույն զորամասից մահացու հրազեն ստացած ու վիրավորված զինվորների դեպքի մասին

Դեկտեմբեր 06,2019 23:35

Դեկտեմբերի 2-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում  հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի ինքնասպանության մասին լրատվամիջոցների հրապարակումները փաստաբան Հայարփի Սարգսյանը իրականության հետ չհամապատասխանող տեղեկություններ է համարում:

«Կարծում եմ՝ վարույթ իրականացնող մարմինը շատ ճիշտ կանի հետաքրքրվի այդ հրապարակումներով: Չնայած՝ շատ են տարածված այդ վարկածները, այնուամենայնիվ, վարույթ իրականացնող մարմինը թող պարզի, թե որ աղբյուրից են նման տեղեկություն ստացել, որը չի համապատասխանում իրականությանը: Ելնելով Արթուր Աջամյանի ու հրազենային վիրավորում ստացած Դավիթ Հարությունյանի ստացած վնասվածքներից՝ ակնհայտ է, որ միմյանց միջեւ չի եղել տարաձայնությունները»,- Aravot.am-ին ասաց Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

Նա նաեւ հերքեց վարկածը, թե Աջամյանը վիրավորվել է հակառակորդի հետ փոխհրաձգության արդյունքում:

Փաստաբանի խոսքով՝ Աջամյանի վրա կան տարբեր վաղեմության բազմաթիվ վնասվածքներ՝այդ  թվում նաեւ թարմ վնասվածքներ՝ կապտուկներ, քերծվածքներ  ճակատին, մատներին:

«Վիրավորը հայտնաբերվել է խրամատում, սպանվածը՝ փոսում, մահացածի ճակատից կրակած է, ծոծրակից դուրս է եկել, վերեւից ներքեւ, ինքը չէր կարող իրեն նման վնասվածք պատճառել»։

Հայարփի Սարգսյանը նաեւ հայտնեց, որ պատրաստվում է այցելել Երեւան տեղափոխված Դավիթ Հարությունյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031