Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Տալինում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում 13 հնարավորից վաստակել է 10,5 միավոր եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, 9,5 միավորով պայքարն ավարտել է 13-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: