Դեկտեմբերի 6-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էին հետևյալ հարցերը՝
1.«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում,
2.ՈԻԵՖԱ-ի համերաշխության վճարների բաշխում,
3.2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի (այսուհետ՝ Ժողով) օրակարգի, անցկացման վայրի և ժամի հաստատում,
Կարդացեք նաև
4.ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի/անդամի լիազորությունների դադարեցման և նոր նախագահի/անդամի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը:
5.Անդամավճարների չափի սահմանումը և ներկայացումը Ժողովի հաստատմանը:
Գործկոմի ընթացքում ՀՖՖ Գլխավոր քարտուղարության կողմից մանրամասնորեն ներկայացվեցին ՀՖՖ 7 անդամների՝ «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, ««Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ ՀՖՖ Գործկոմի կողմից ՀՖՖ անդամության կասեցման հիմնավորումները:
Քննարկումներից հետո յուրաքանչյուր անդամի անդամության կասեցման վերաբերյալ կայացավ առանձին քվեարկություն, որի արդյունքում ՀՖՖ Գործկոմը ընդունեց որոշում կասեցնել վերոնշյալ 7 անդամների անդամությունը ՀՖՖ-ին՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ կետի առաջին ենթակետի դրույթները:
ՀՖՖ Գործկոմը կողմ քվեարկեց օրակարգի երկրորդ հարցին՝ ՈԻԵՖԱ-ի համերաշխության վճարների բաշխմանը Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակից ակումբների միջև:
ՀՖՖ Գործկոմը հաստատեց, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Խանջյան 27): Որոշում կայացվեց Ժողովի օրակարգը հաստատել ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստի ընթացքում:
Օրակարգի 4-րդ հարցի քննարկման ընթացքում որոշվեց այդ հարցը տեղափոխել և ներառել ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստի օրակարգում:
ՀՖՖ Գործկոմը կողմ քվեարկեց անդամավճարների չափի սահմանմանը և ներկայացմանը ժողովի հաստատմանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա