Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մասնակցել է Կարսի քաղաքային խորհրդի և «Anadolu Kültür»-ի կողմից կազմակերպված «Քարի ձոն` Անի» խորագրով ցուցահանդեսին, որի ընթացքում այցելել է Անիի ավերակներ:
Անի կատարած այցի կապակցությամբ Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրել է նաև իր լուսանկարները:
«Այցելեցինք Կարս, Անի քաղաքը։ Անին, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է…
Գետը, որ կը հոսի քաղաքի մօտէն, վերածեր են Թուրքիա-Հայաստան սահմանի։
Կարդացեք նաև
Սահմանը 26 տարի է ի վեր փակ է…
Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդուած կամուրջը, տօն պիտի ըլլայ Անի քաղաքին համար»,- գրել է հայ պատգամավորը։
Փայլանը, բացի այդ նաև այցելել է Կարսի թաղապետարան և հանդիպում ունեցել HDP-ական համայնքապետերի հետ: