Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի եւ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 21-ին, երբ հրաժարական ներկայացրեց ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, իսկ գործկոմը հայտարարեց, որ հրաժարական կտա դեկտեմբերի 23-ին կայանալիք ժողովում:
Այսօր ֆեդերացիայի շենքում կայացած լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը նշեց, որ արվել է հնարավոր ամեն բան թափանցիկ ու արդար ընտրություն կազմակերպելու համար, իսկ ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը հայտարարեց, որ նախագահի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու՝ Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Մելիքբեկյանը եւ Թովմաս Գրիգորյանը, իսկ գործկոմի 16 տեղի համար պայքարելու է 24 թեկնածու:
Հայտարարվեց նաեւ, որ ընթացիկ ժամանակահատվածում իրենք զբաղվել են այն կեղծ կազմակերպությունների հարցերով, որոնք չեն համապատասխանում ֆեդերացիայի կանոնադրությանը: Այդ գործընթացը շարունակվում է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ