Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի ոճը ո՞րն է. ես իմ ոճն ունեմ. Բարսեղ Բեգլարյան

Դեկտեմբեր 06,2019 19:07

«Ես մահացե՞լ եմ: Չգիտեմ՝ ով է այդ տեղեկատվությունը տարածել: Տեղյակ չեմ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում անցկացված Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ Մոտորսի» «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործի դատական քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Հարությունյան) անցկացվեց Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։ Տեղի ունեցավ վկաների՝ Աշոտ Օսիպյանի, Յաշա Խաչատրյանի, Հայկ Բեգլարյանի և Արա Բեգլարյանի հարցաքննությունը: Դատական նիստի ավարտից հետո լրագրողները Բարսեղ Բեգլարյանին հիշեցրին՝ Սամվել Ալեքսանյանի ոճով ինչ-որ մեկն իր հեռախոսն է վերցրել և ասել, որ ինքը մահացել է: Բարսեղ Բեգլարյանն արձագանքեց. «Սամվել Ալեքսանյանի ոճը ո՞րն է. ամեն մարդ իր ոճն ունի: Ես որևէ մեկին չեմ ուզում նմանվել. ինքս ինձ նման եմ և վերջ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ու՞մ մոտ է թողնում իր հեռախոսը և արդյոք իրեն զեկուցո՞ւմ են զանգերի մասին, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Իմ հեռախոսը աշխատանքի վայրում եմ թողնում, վարորդի մոտ, իմ օգնականի մոտ: Միշտ չէ, որ զեկուցում են զանգերի մասին»:

Լրագրողները կրկին հարցրին՝ իսկ ո՞վ է հեռախոսը վերցրել ու լրագրողի հետ զրույցում ասել, որ Բարսեղ Բեգլարյանը մահացել է, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց՝ այ ցավդ տանեմ, երևի մարդն ասել է, քանի որ ուզել է, որ մահանամ, կամ կատակ է արել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031